Զաստավա Մ76
Զաստավա Մ76 | |
---|---|
Տեսակ | հրազենային մոդել |
Ենթատեսակ | դիպուկազարկ հրացան, կիսաավտոմատ զենք և repeating rifle? |
Երկիր | ՀՍՖՀ, Սերբիա և Չեռնոգորիա և Սերբիա |
Ծառայության ընդունման տարի | 1976 |
Արտադրող | Застава Оружие |
Փամփուշտի տեսակ | 7,92×57 մմ |
Զաստավա Մ76, դիպուկազարկ հրացան, ստեղծվել է Հարավսլավիայում՝ Կալաշնիկովի ինգնաձիգի հիմքի վրա, նախատեսված է ավելի երկար ու հզոր հրացանային փամփուշտների համար (7,92×57մմ)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեղծվել է Կալաշնիկովի ինքնաձիգի հիմքի վրա, թողարկվել է սերբական «Застава Оружие» ընկերության կողմից։ 1947 թվականից մտել է գործածության մեջ։ Օգտագործվում է բանակի դիպուկահարների սպառազինության համար։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրացանն ինքնալիցքավորվող է. վերալիցքավորումը տեղի է ունենում վառոդային գազի՝ հետադարձ մեխանիզմի նախնական դիրք վերադառնալու շնորհիվ։ Հետադարձ մեխանիզմը նախատեսված է փակաղակի շրջանակը փակաղակի հետ առջևի դիրք վերադարձնելու համար։ Կրակոցների ժամանակ փողանցքը փակվում է փակաղակով՝ պահելով այն երկու մարտական դիրքի։ Չնայած Կալաշնիկովի ինգնաձիգի արտաքին նմանությանը, Մ76-ի որոշ դետալներ անհրաժեշտ էր փոխել, որպեսզի ստացվեր հզոր հրացանային փամփուշտ։ Ի տարբերություն ինգնաձիգի, ընդլայնված են երկարությունը փակաղակում, կափարիչը և գազի արտահոսքի խողովակը։ Զարկանաձգանային մեխանիզմը թույլ է տալիս կրակի դուրս մղումը մեկ կրակոցով[1]։
Հրացանն ունի երկար և ծանր փող 4 ակոսով (ակոսների հեռավորությունը 240 մմ) և ճեղքավոր բոցամարիչով՝ Դրագունովի դիպուկահար հրացանի նման։ Փամփուշտներով սնումը կատարվում է 10 փամփուշտով հանովի պահեստատուփից։
Հրացանաձգության կառավարման դետալները Կալաշնիկովի ինքնաձիգի նման են տեղադրված։
Հրացան ունի մեխանիկական սեկտորային նշանոց՝ թիրախավորել մինչև 1000 մետր հեռավորությամբ, որի մեկ բաժանումը 50մ է։ Փողատուփի ձախ կողմում ամրացված է գիշերային նշանառության համար նախատեսված հարմարանք։ Հաստիքային է համարվում 1969 թվականի քառակողմ օպտիկական նշանոցը № 2 (ON-2M1969)։
Փողակալը, ատրճանակային բռնակը և կոթը փայտից են։ Կոթի ծոծրակալի վրա հարվածամեղմիչ է տեղադրված։
Հրացանի վրա կարող են նաև տեղադրված լինել խլացուցիչ և սվին-դանակ։
Տարբերակներ և մոդիֆիկացիա
[խմբագրել | խմբագրել կոդը]- Զատավա Մ91 —մոդիֆիկացիա փափմուշտի տր 7,62×54 մմ
- LKP Մ76 —ազատ վաճառքի տարբերակ 7,62×51 մմ NATO[2]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ А. И. Благовестов. То, из чего стреляют в СНГ / ред. А. Е. Тарас. Минск, «Харвест», М., ООО «Издательство АСТ», 2000. стр.404-405
- ↑ Zastava Arms Արխիվացված 2012-05-09 Wayback Machine
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Pravilo poluautomatska snajperska puška 7.9 mm M76. Beograd, Savezni sekretarijat za narodnu odbranu; Generalštab JNA. 1982.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Снайперская винтовка Застава M76
- Sniper Central: Yugoslavia M-76
- описание Застава M76 на сайте world.guns.ru
- Застава M76 в разобранном виде